Enixeclub.com - Ամենաբարձր Հետվճարային համակարգը Հայաստանում | Երևան | The Highest Cashback system in Yerevan
       ՄՈՒՏՔԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՊ ՔԱՐՏԻ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ՔԱՐՏԻ ՄԱՍԻՆ

ԿԱՊ

ԳՐԱՆՑՈՒՄ

ՄՈՒՏՔ

ՄԵՐ ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ


ՔԱՐՏԻ ՄԱՍԻՆ


Վճարեք և կուտակեք
Վճարումներ կատարելը կդառնա առավել արդյունավետ և օգտակար, եթե դառնաք Enixe Club-ի քարտապան։ Դուք
կատարում եք գնումներ, օգտվում տարբեր ծառայություններից, վճարում և միաժամանակ կուտակում միավորներ
(1միավորը = 1 ՀՀ դրամ, միավորները չեն կանխիկացվում)։
Ձեռք բերված միավորները օգտագործելով, շարունակում եք կուտակել նոր միավորներ։ Միավորների չափը տարբեր է և
սահմանվում է գործընկերների կողմից։
Ձեռք բերեք քարտն անվճար, այն կդառնա ձեր շահավետ գործընկերը։
Գրանցվելու, քարտ ստանալու և գործընկերների ցանկին ծանոթանալու համար այցելեք մեր կայք՝
www.enixeclub.com կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով +(374) 11 30 30 00:


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

+37411303000
[email protected]
ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Ուղարկել
Ինչպես գտնել

1. ՆԿԱՐԱԳԻՐ

1.1 Սույն պայմանները սահմանում են« Էնիկս Գրուպ ՍՊ ընկերության (այսուհետ` ENIXE CLUB համակարգող) կողմից ENIXE CLUB քարտերի ձեռքբերման, ENIXE CLUB քարտերի միավորների օգտագործման ընդհանուր դրույթներն ու պայմանները և համապատասխան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հանդիսանում է Էնիկս Գրուպ ՍՊ ընկերության կողմից հայտարարված պաշտոնական գրավոր հրապարակային օֆերտա այսուհետ՝ Պայմանագիր, ուղղված ֆիզիկական անձանց (այսուհետ« Քարտապան): Համակարգողը և քարտապանը համատեղ հիշատակելու դեպքում այսուհետ կանվանվեն Կողմեր:

2. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պայմանագրում օգտագործվող հետևյալ բառերն ու արտահայտությունները ունեն հետևյալ նշանակությունը.

2.1 ENIXE CLUB համակարգող - Էնիկս Գրուպ ՍՊ ընկերություն, որի մասին տեղեկությունները տեղադրված են www.enixeclub.com ինտերնետային կայքում:

2.2 Քարտապան - ֆիզիկական անձ, որը կնքել է ENIXE CLUB համակարգողի հետ հրապարակային պայմանագիր, ստացել է հաշվառման համար` հետագայում ENIXE CLUB քարտ և ծածկագիր:

2.3 ENIXE CLUB քարտ – ENIXE CLUB համակարգողին սեփականության իրավունքով պատկանող քարտ, ENIXE CLUB քարտը պարունակում է ութ նիշ, որի վրա կուտակվում են (լիցքավորվում են) միավորները և որի սպասարկման համար տարեկան գանձվելու է 1200 միավոր:

2.4 քարտում կուտակած միավոր – Էնիկս Գրուպ ՍՊ ընկերության նկատմամբ դրամական պահանջ արտահայտող դրամական արժեքն է, որը`
• պահվում է ENIXE CLUB քարտի վրա,
• կուտակվում է ENIXE CLUB համակարգողի գործընկերների ծառայություններից օգտվելու դիմաց (ՀՀ օրենքներով սահմանաված կարգով հարկվելուց հետո),
• մեկ միավոր բոնուսը համարժեք է 1/մեկ/ ՀՀ դրամի,
• ընդունվում է որպես վճարամիջոց գործընկերների և մեր կողմից մատուցվող ծառայությունների դիմաց:

2.5 Գործընկեր - ՀՀ օրենքներով չարգելված գործունեություն իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը ENIXE CLUB համակարգողի հետ կնքված պայմանագրի համաձայն կարող է սպասարկել ENIXE CLUB քարտապաններին:

2.6 Ծածկագիր - յուրաքանչյուր Քարտապանի համար ENIXE CLUB համակարգողի կողմից գեներացվող թվերի և տառերի յուրահատուկ համակցություն, որը դիտվում է որպես քարտապանի թվային ստորագրություն և թույլ է տալիս նրան կատարել վճարումներ:

2.7 Գաղտնաբառ - Քարտապանի կողմից ստեղծվող թվերի և տառերի համակցություն, որը ENIXE CLUB համակարգողի կողմից օգտագործվում է որպես քարտապանի նույնականացման միջոց և թույլ է տալիս քարտապանին մուտք գործել անձնական տիրույթ www.enixeclub.com և օգտվել համակարգում զետեղված տեղեկատվությունից:

3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

3.1 Պայմանագրի կնքման համար նախապայման է հանդիսանում« Էնիկս Գրուպ ՍՊ ընկերությունում քարտապանի գրանցվելը, Էնիկս Գրուպ ՍՊ ընկերությունից ENIXE CLUB քարտ և ծածկագիր ստանալը: Սույն պայմանագիրը համարվում է կնքված« Էնիկս Գրուպ ՍՊ ընկերությունից ծածկագիր ստանալու պահից կամ սույն պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո:

3.2 Էնիկս Գրուպ ՍՊ ընկերությունում գրանցվելու համար քարտապանը պետք Է ENIXE CLUB համակարգողին տրամադրել հետևյալ տեղեկությունները` անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, բջջային հեռախոսահամար, էլ. փոստի հասցե:

3.3 Քարտապանը սույն պայմանագրի կնքմամբ հաստատում է, որ ինքն ամբողջությամբ ծանոթացել է ENIXE CLUB քարտից օգտվելու կանոններին, և այդ կանոններն իր համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի են, ENIXE CLUB քարտի օգտագործումն ու սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումը բխում են իր կամ իր կողմից ներկայացվող անձի շահերից, և որևէ կերպ չեն խախտում իր կամ իր կողմից ներկայացված անձանց իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաև չեն կարող որևէ վնաս պատճառել վերոնշյալ անձանց:

4. ENIXE CLUB ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1 Սույն պայմանագրի ուժով ENIXE CLUB համակարգողը պարտավոր է.

4.1.1 Քարտապանի համար ապահովել ENIXE CLUB քարտից անխոչընդոտ օգտվելու հնարավորություն:

4.1.2 Քարտապանի կողմից Գաղտնաբառի, ENIXE CLUB քարտի և/կամ ծածկագրի կորստի հետևանքով առաջացած ցանկացած հետևանքի համար պատասխանատվությունը կրում է քարտապանը:

5. ՔԱՐՏԱՊԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5.1 Պատասխանատվություն է կրում իր ENIXE CLUB քարտի միավորների և այլ բացասական դեպքերի համար, որոնք առաջանում են ծածկագիրը քարտապանի կողմից երրորդ անձանց տրամադրելու արդյունքում:

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

6.1 Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման միմյանց պատճառած վնասների համար, եթե այդ չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը չի եղել անհաղթահարելի ուժի հետևանք, որն էլ պետք է հավաստվի իրավասու մարմնի կողմից:

6.2 ENIXE CLUB համակարգողը պատասխանատվություն չի կրում ENIXE CLUB քարտի գործունեությունը ապահովող սարքավորումների և ծրագրերի խափանման և սխալների համար, ինչպես նաև քարտապանի կողմից համակարգ մուտք գործելու ժամանակավոր անհնարինության համար, եթե դրանք առաջացել են ENIXE CLUB համակարգողից անկախ պատճառներով:

6.3 Քարտապանը պատասխանատվություն է կրում իր կողմից ծածկագիրը կորցնելու կամ երրորդ անձանց տրամադրելու հետևանքով առաջացած ցանկացած հետևանքի համար:

7. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ /ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ/

Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել սույն պայմանագրով: Այդպիսի իրավիճակներն են` երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 /երեք/ ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

8. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

8.1 Սույն պայմանագրով չկարգավորված հարցերը կարգավորվում են ENIXE CLUB համակարգողի www.enixeclub.com ինտերնետային կայքում նախատեսված դրույթներով, իսկ այդպիսի դրույթների բացակայության դեպքում` ՀՀ օրենսդրությամբ:

8.2 Սույն պայմանագիրը էլեկտրոնային տեսքով կնքելը իր իրավաբանական հետևանքներով հավասարեցվում է կողմերի ստորագրությամբ գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով պայմանագիր կնքելու իրավաբանական հետևանքներին:

8.3 Ապրանքների և/կամ ծառայությունների ձեռքբերման, այլ ծառայությունների մատուցման կարգը և ժամկետները նկարագրված են www.enixeclub.com ինտերնետային կայքում:

8.4 Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում Էնիկս Գրուպ ՍՊ ընկերությունից ծածկագիր ստանալու պահից կամ սույն պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո և գործում է մինչև ENIXE CLUB համակարգողի կամ քարտապանի կողմից մյուս կողմին պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ պաշտոնական ծանուցում տրամադրելու օրվան հաջորդող 15-րդ օրը:

8.5 Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը ստանալ www.enixeclub.com կայքից հաղորդագրություններ(sms):